Բարձրացրեք ռեստորանի շահույթը iiko-ի միջոցով
Միացրեք iiko-ն, և դա կօգնի ձեզ կազմակերպել հյուրերի որակյալ սպասարկում, կտրամադրի լիարժեք վերահսկողություն ապրանքների բաշխման, ֆինանսների և անձնակազմի նկատմամբ, ինչպես նաև իր վրա կվերցնի ձեր առօրյա աշխատանքի 80%-ը:
Ընտրեք համապատասխան լուծում Ձեր ռեստորանի համար
iiko-ն ռեստորանների ավտոմատացման հարմարավետ և հուսալի համակարգ է, որն օգտագործվում է տարբեր հաստատությունների կողմից ՝ փոքր բարերից և սրճարաններից մինչև խոշոր ռեստորանային ցանցեր, ֆուդկորտի սրճարաններից մինչև բարձրակարգ խոհանոցով ռեստորաններ, առաքման պրոեկտներից մինչև գաստրոմարկետներ: Դրամարկղը, պահեստը, անձնակազմը, հյուրերը, խոհանոցը, ֆինանսները, հաշվետվությունները, մարքեթինգը բոլորը մեկ համակարգում են:
Գինը նշված է ամսական մեկ դրամարկղի (ռեստորանի սրահում պատվերների ընդունման տերմինալի, գանձապահի կամ առաքման օպերատորի տերմինալի) համար
Շահույթը հնարավոր է կրկնապատկել
iiko-ի ավտոմատ կառավարման ցիկլը ապահովում է կորուստների իջեցման սկզբունքորեն նոր մակարդակ և ղեկավարին ազատում է առօրյա գործողություններից: Մենք երաշխավորում ենք, որ iiko-ի ամսական վճարը ավելի քիչ է քան կորուստները, որոնք դուք կրում եք հիմա

Դուք այլևս ստիպված չեք լինի անընդհատ զբաղվել հաշվետվություններով!
  • Գործողությունների ակնթարթային գրանցում
    Ապրանքների տեղաշարժի բոլոր գործողությունները կարող են գրանցվել iiko-ում նու՛յն պահին, երբ դրանք տեղի են ունենում, ա՛յն աշխատողի կողմից, ով դրանք կատարում է, և ի՛ր ձեռքի տակ գտնվող սարքի միջոցով:
  • Իրական տվյալներ
    Այժմ iiko-ն ունի արդի տվյալներ ոչ միայն ապրանքների սպառման, այլև դրանց ստացման և տեղափոխման վերաբերյալ, ինչը նշանակում է, որ տեսնում եք պահեստի իրական մնացորդները:
  • Վաճառքի ճշգրիտ կանխատեսում
    Անցյալ վաճառքի վիճակագրության հիման վրա, հաշվի առնելով սեզոնայնությունը, շաբաթվա օրերը, եղանակը և արտաքին իրադարձությունները, iiko-ն ավտոմատ կերպով կառուցում է վաճառքի կանխատեսում 95-98% ճշգրտությամբ:
  • Ռեսուրսների պլանավորում
    Վաճառքի կանխատեսման հիման վրա, հաշվի առնելով պահեստի իրական տվյալները, iiko-ն ավտոմատ կերպով ձևակերպում է պատվերներ մատակարարներին և ձևավորում է խոհանոցի համար կիսաֆապրիկատներ պատրաստելու ժամային պլան:
  • Հուշումներ և հիշեցումներ
    Աշխատակիցները անհրաժեշտ գործողությունների մասին ծանուցումներ են ստանում իրենց հեռախոսին, հետևաբար, նրանք չեն մոռանում անմիջապես գրանցել ապրանքների բաշխման գործողությունները iiko-ում:
  • Ուշադրություն պահանջող իրավիճակների մասին ծանուցումներ
    Եթե ինչ-որ մեկը ժամանակին չի կատարել անհրաժեշտ գործողությունը, դուք անմիջապես ծանուցում կստանաք և կարող եք միջամտել ՝ ցիկլը նորից սկսելու համար:
Ի՞նչ են ասում ռեստորատորները iiko-ի մասին:
Փորձեք iiko-ն և կզարմանաք,
որ երբևէ կարողացել եք ուրիշ կերպ աշխատել
Այս էջը կիրառում է քուկիներ՝ Ձեզ լավագույն սպասարկում ապահովելու նպատակով: Անցնելով այս էջի ցանկացած հղումով՝ Դուք ընդունում եք մեր Գաղտնիության քաղաքականությունը և տալիս Ձեր համաձայնությունը, որպեսզի մենք կիրառենք քուկիներ:
OK